Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9–րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14–րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6–րդ հոդվածով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1–ին կետով հաստատված հավելվածի 1–ին կետի 1–ին ենթակետի «ա», «գ», 2–րդ ենթակետի «ա» պարբերությունների և 3–րդ ենթակետի վրա կիրառվել է 0,5 գործակից, իսկ 15–րդ ենթակետի, 17–րդ ենթակետի «գ» և «դ» պարբերությունների վրա՝ 0․75 գործակից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից հետո: