Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետը, 2024 թվականի ապրիլի 23-ին կայացած հանրային քննարկման արձանագրությունը ինչպես նաև Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության Տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով «Գրանդ Ալյանս» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղում դպրոցական շենքի կառուցման աշխատանքներին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: