Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով,18–րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թվականի հոկտեմբերի 23–ի N656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Տալ համաձայնեցում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023թվակնի հողային հաշվեկշռին` համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանին՝ հողային հաշվեկշիռը ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզպետին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։