Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Արաքս համայնքի կարիքների համար ծառայողական մեքենաների գազի բալոնների ձեռքբերման նպատակով և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 550․000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: