Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և հիմք ընդունելով սեփականատեր Արամ Լենորդի Հարությունյանի 2024 թվականի օգոստոսի 1-ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Արամ Լենորդի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 2,26 հա հողամասից 1,18հա-ի /ծածկագիր՝ 04-033-0226-0025, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասեր` մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ձկնաբուծարան և օժանդակ շինություններ կառուցելու համար:
2. Փոփոխված 1,18 հա հողամասն արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: