Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով սեփականատեր Ապագա գյուղի բնակիչ Հարություն Ղազարյանի 2022 թվականի հունիսի 17–ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն:
2.Քաղաքացի Հարություն Ավագի Ղազարյանին պատկանող բնակավայրերի, գյուղատնտեսական նշանակության 0.045 հա (ծածկագիրը՝ 04-012-0156-0004, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, այլ հող) հողամասից գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի 0.03278 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: