Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված «ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 2023 թվականի սեպտեմբերի 15-ի N 2/փ- 307 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 04-002-0101-0031 կադաստրային ծածկագրով 0.068հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության հողերի կատեգորիա:
2. Սահմանված կարգով հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հաշվեկշռում, կատարել համապատասխան փոփոխություններ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: