|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հուլիսի 2025 թվականի N 68-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0․0361 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականությունը համարվող Ջրարբի գյուղի վարչական տարածքում գտնվող 04-086-0008-0027 կադաստրային ծածկագրով 0․0361 հա մակերեսով հողամասը /նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման/ նվիրաբերությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ դպրոցի շենք կառուցելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -11 ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ ՄԱՐՅԱՄ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|