Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Արտիմետ գյուղի բնակիչ Մովսես Միրզախանյանի 2023 թվականի օգոստոսի 29-ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արաքս համայնքի Արտիմետ գյուղի Մեխանիզատորների փողոց 19 հասցեում գտնվող 04-023-0043-0025 կադաստրային ծածկագրով 850քմ մակերեսով բնակավայրի նշանակության հողամասն ուղղակի վաճառքով օտարել ավտոտնակի սեփականատեր Մովսես Օհանի Միրզախանյանին:
2. 1քմ հողի գինը կազմում է 1221 Հայաստանի Հանրապետության դրամ, 1221*850քմ=1037850 /մեկ միլիոն երեսունյոթ հազար ութ հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: