Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Արաքս համայնքի վարչական տարածքում արգելել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և /կամ/ ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի , բժշկական հաստատությունների տարածքներում:
2.Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները պետք է գտնվեն անհատական բնակելի տներից և որոշման 1-ին կետում նշված օբյեկտներից նվազագույնը 150 մետր հեռավորության վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: