Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23–ի N 656 որոշման պահանջներով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2022 թվականի հողային հաշվեկշիռը՝ համաձայն Ձև 22-ի և Ձև 22ա–ի։
2. Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանին՝ հողային հաշվեկշիռը մինչը 2022 թվականի հուլիսի 10–ը ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզպետին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։