Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Արմավիրի մարզպետի 25 հունվարի 2022 թվականի թիվ 01/10.1/00452-2022 գրությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 10-ի N 07-Ա որոշման հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 10-ի N 07-Ա որոշման հավելված 8-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի:
3.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 10-ի N 07-Ա որոշման հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 3-ի:
4.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 10-ի N 07-Ա որոշման հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 4-ի:
5.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 10-ի N 07-Ա որոշման հավելված 17-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 5-ի:
6.Հաստատելով Հայաստանի Հանրապետության Արամավիրի մարզի Արաքս համայնքում առկա բուժ-ամբուլատորիաների աշխատակազմի աշխատակիցների քանակը, հաստիքային միավորը, պաշտոնային դրույքաչափերը՝ Արմավիրի մարզի առողջապահության արհմիության խորհրդի կողմից համաձայնեցմամբ:
7.Սույն որոշման «Քաղաքական պաշտոններ» և «Հայեցողական պաշտոններ» մասը, «Վարչական պաշտոններ» մասը, թիվ 2-5 հավելվածները ուժի մեջ են մտնում ընդունման պահից:
8.Սույն որոշման «Համայնքային ծառայության պաշտոններ» մասը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների նոր անվանացանկը հաստատելուց հետո: