Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարը քննության առնելով վարչական գործը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի վարչական տարածքում գտնվող, Գասպար Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 04-064-0007-0050 կադաստրային ծածկագրով հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու վերաբերյալ, այն է՝ ինքնակամ փոփոխել է գործառնական նշանակությունը, պարզեց հետևյալը.
Գասպար Ավագյանի / հասցե՝ ՀՀ, Մեծամոր Չարենցի փ․, 20 տ/ թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54–րդ հոդվածի 2–րդ պարբերության խախտումը, այն է՝ հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Վերը նշվածի կապակցությամբ Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից հարուցվել է վարչական վարույթ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 2–րդ պարբերության սահմանված պահանջի խախտման փաստով:
Գասպար Ավագյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի համաձայն, պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին Ծանուցման /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 6–ին տրված N LO124308115AM ստացականը/։ Նշված բեռնային համարով առաքանու էլեկտրոնային տվյալների համաձայն՝ հասցեատերն այն ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 11-ին:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 9–ի N 4-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից 2024 թվականի օգոստոսի 30-ին կազմված արձանագրությունը։
Արաքս համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 4-ի Գասպար Ավագյանին ուղղված Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը և այն ստացած լինելու փաստը հավաստող ապացույց։
ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի երկրորդ կարգի մասնագետի 2024 թվականի սեպտեմբերի 18–ի զեկուցագիրը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Գասպար Ավագյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի վարչական տարածքում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող 04–064-0007-0050 կադաստրային ծածկագրով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, հողամասը, ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու վերաբերյալ, այն է՝ ինքնակամ փոփոխել է հողամասի գործառնական նշանակությունը։
Գասպար Ավագյանը ներկայացել է Արաքսի համայնքապետարան 2024 թվականի սեպտեմբերի 13-ին և իրազեկվել կատարված վարչական իրավախախտման և սահմանված տուգանքի մասին այնուհետև ներկայացրեց՝ որ տարածքում չի զբաղվում ձկնաբուծությամբ և տարիներ առաջ փոփոխել է գործառնական նշանակությունը, իսկ ձկնաբուծական շինություննեի մասով՝ պետք է դիմի համապատասխան մարմինների որպիսի հաշվառեն։
Արդյունքում Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի երկրրոդ կարգի մասնագետի կողմից զեկուցագիր է ներկայացվել Արաքս համայնքի ղեկավարին և առաջարկվել՝ իրավախախտող Գասպար Ավագյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի վերը նշված դրույթի խախտման չափով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50․000 / հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ և 5–րդ կետերի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։
Օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները։ Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 8–րդ հոդվածի 1–ին մասի, 9–րդ հոդվածի 1–ին և 2–րդ մասերի պահանջների՝ հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային և գործառնական նշանակությամբ, ներառյալ` սահմանված իրավունքները և սահմանափակումները: Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա: Գյուղատնտեսական նշանակության հողեր են համարվում գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքերը: Գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողատեսքերի, բաժանվում են` վարելահողերի, բազմամյա տնկարկների, խոտհարքների, արոտավայրերի, այլ հողատեսքերի: Նույն օրենքի 43–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Տվյալ պարագայում Գասպար Ավագյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի վարչական տարածքում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող 04–064-0007-0050 կադաստրային ծածկագրով հողամասը՝ նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, ոչ նպատակային նշանակությամբ է օգտագործվում, այն է՝ ինքնակամ փոփոխել է հողամասի գործառնական նշանակությունը։
Արդյունքում տեղի է ունեցել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 2–րդ պարբերության խախտում, այն է՝ Հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 26-րդ կետով, 43–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ և 5–րդ կետերով, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 2–րդ պարբերության, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 8-րդ և 9–րդ հոդվածներով, 43–րդ հոդվածի 2–րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի երկրորդ կարգի մասնագետի կողմից ներկայացված զեկուցագիրը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Իրավախախտող Գասպար Ավագյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք` ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի վարչական տարածքում գտնվող 04–064-0007-0050 կադաստրային ծածկագրով հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու և գործառնական նշանակությունն ու հողատեսքը ինքնակամ փոփոխելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50․000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարողի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325165232 հաշվեհամարին, ստացող՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնք:
3. Իրավախախտող Գասպար Ավագյանին տալ պարտադիր ցուցում` երկամսյա ժամկետում իրականացնել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխմանն ուղղված աշխատանքներ, հակառակ պարագայում հողամասը բերել նախնական տեսքին և համապատասխանեցնել նպատակային և գործառնական նշանակությանը:
4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ, 73–րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ Համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: