Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 942-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2025 թվականի N 942-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԱԴԻԲԵԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ, 33.1-րդ, 33.2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով հողամասի և շինության հատակագծերը` տրված «Ավագ Ավագյան» Ա/Ձ-ի կողմից, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 28-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024ZZDAMT), շինությունը իրականացրած անձի` քաղաքացի Ադիբեկ Հովհաննիսյանի 2025 թվականի սեպտեմբերի 10-ի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղում գտնվող 252,0քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող 211,9քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինությունները՝ /56,4քմ մակերեսով պահեստը, 134,7քմ մակերեսով ջրավազանը, 20,5քմ մակերեսով պահեստը, 0,3քմ մակերեսով պարիսպը ճանաչել Արաքս համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «Ավագա Ավագյան» Ա/Ձ–ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծերի:

2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Հայկաշեն, 1-ին փողոց,  14/1 հասցեն:

3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Ադիբեկ Նահապետի Հովհաննիսյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Ադիբեկ Նահապետի Հովհաննիսյանին ուղղակի վաճառքով օտարել Արմավիրի մարզ, Արաքս համայնքի, Հայկաշեն գյուղի, 1-ին փողոց, 14/1 հասցեում գտնվող 0,0252հա /կադաստրային ծածկագիր 04-056-0057-0005/ մակերեսով հողամասը՝ առկա շինություններով:

4. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է օժանդակ նշանակության շինությունների 1քմ-ի համար` 2056 Հայաստանի Հանրապետության դրամ: 2056*211,9քմ=435666 /չորս հարյուր երեսունհինգ հազար վեց հարյուր վաթսունվեց/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Հայկաշեն գյուղի N900325171156 հաշվեհամարին:

5. 1քմ հողամասի օտարման վճարը օժանդակ նշանակության կառույցների համար` 792 Հայաստանի Հանրապետության դրամ,  792*252,0քմ=199584 /մեկ հարյուր իննսունինը հազար հինգ հարյուր ութսունչորս/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Հայկաշեն գյուղի N900325171131 հաշվեհամարին: Վճարման ենթակա է ընդամենը 435666+199584=635250 Հայաստանի Հանրապետության դրամ:

6. Որոշման ընդունման օրվանից սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner