Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 34–րդ հոդվածի 1–ին մասով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8–ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու ֆինանսական և սոցիալ–տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը հաստատելու մասին» N 22-Ա որոշման 1–ին կետում «Ղուկասյան Արմեն» բառերը փոխարինել «Առաքելյան Արմեն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8–ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու ֆինանսական և սոցիալ–տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 28-Ա որոշման 1–ին կետով հաստատված հավելվածում «Ղուկասյան Արմեն» բառերը փոխարինել «Առաքելյան Արմեն» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8–ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 29-Ա որոշման 1–ին կետով հաստատված հավելվածում «Վարդանյան Գեղամ» բառերը փոխարինել «Անդրեասյան Հայրապետ» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից