Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հողային օրենսգրքի» 65-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի պահանջները և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի վարչական տարածքում գտնվող 04-086-0008-0011 կադաստրային ծածկագրով, 06 հա մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասը, դպրոցի կառուցման նպատակով անհատույց (մշտական) օգտագործման տրամադրել Պետական գույքի կառավարման կոմիտեին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: