Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38–րդ հոդվածի 1–ին մասի 7–րդ կետով, Արաքս համայնքի Արտիմետ գյուղի սեփականությունը հանդիսացող 0.0621 հա հողամասի ծածկագիր՝ 04-023-0029-0004 նպատակային նշանակությունը՝ բնակավայրեր, գործառնական նշանակությունը այլ հողատեսք, պետական տուրքի և պետական գրանցման համար գումար փոխանցելու նպատակով:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի բյուջեի 01.1.1–ի (Արաքսի համայնքապետարան) 4823 հոդվածից 1.000 (մեկ հազար) ՀՀ դրամ փոխանցել հ/հ 900005016176 հաշվեհամարին:
2. ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի բյուջեի 01.1.1–ի (Արաքսի համայնքապետարան) 4823 հոդվածից 25.000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ փոխանցել հ/հ 900013220018 հաշվեհամարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: