|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 նոյեմբերի 2024 թվականի N 1329-Ա |
ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1–ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13–ի N 174-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 9–րդ ենթակետը և Ա/Ձ Ռուբեն Մինասյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Թույլատրել Ա/Ձ Ռուբեն Մինասյանին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում 2024 թվականի 4-րդ եռամսյակին վաճառել ոգելից խմիչքներ և ծխախոտային արտադրատեսակներ։ 2.Սահմանել տեղական տուրք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 174-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 9–րդ ենթակետի համաձայն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|