Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և հիմք ընդունելով հողի սեփականատեր Կարեն Հայկի Ասատրյանի 2023 թվականի հունիսի 16-ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Կարեն Հայկի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող 0.2459 հա հողամասի /ծածկագիր՝ 04-023-0123-0009, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող/ նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության` ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Համայնքի հողային ֆոնդի հաշվեկշում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: