Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջներով և քննարկելով ՀՀ Արմավիրի մարզի, Արաքս համայնքի, Առատաշեն գյուղի բնակիչ՝ Կամսար Շավարշի Խաչատրյանի դիմումը, իրեն պատկանող անշարժ գույքը բաժանելու մասին /հիմք՝ «ՍԻՆՈՒՍ» ՍՊԸ /վկայական N 0383/ 2025 թվականի մայիսի 30-ի կատարված չափագրությունը/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Կամսար Շավարշի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 04-013-0053-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից առանձնացված 0.02000 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայքն գյուղ Առատաշեն, Մ. Մաշտոցի փողոց, 1/1, 0.05548 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Առատաշեն, Մ. Մաշտոցի փողոց, 1/2, 0․10365 հա մակերեսով մասին տրամադրել Առատաշեն, Թումանյան փողոց, 53 հասցե:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։