Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետի «բ» ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած 07.08.2023թ-ի թիվ ԱՐԴ/0432/02/22 վճիռը և Ջրառատ գյուղի բնակիչ Ալվարդ Կարապետի Հարությունյանի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դիմումը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-085-0065-0011 ծածկագրով Երկաթուղայինների փողոց 5-րդ շենքի 17 հասցեում գտնվող բնակարանի տակի հողը / 0,01236հա / ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Ալվարդ Կարապետի Հարությունյանին:
2. 1քմ հողի գինը կազմում է 1221 Հայաստանի Հանրապետության դրամ, 1221*123,6քմ=150916 /մեկ հարյուր հիսուն հազար ինը հարյուր տասնվեց/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: