Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Ակնաշեն գյուղի բնակիչ Արմեն Մարտիրոսյանի 2022 թվականի օգոստոսի 22-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող 04-005-0001- կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,4715 հա այլ հողատեսքը ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Արմեն Մարտիրոսյանին:
2. Վաճառքի գին սահմանել 04-005-0001- ծածկագրով 0.4715 հա այլ հողատեսքի համար` 1000000 /մեկ միլիոն/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: