|
06.11.25
🌿 Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքի #Լուսագյուղ բնակավայրում։
|
|
🔹Համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակում իրականացվել են խճալցման և հարթեցման աշխատանքներ Լուսագյուղ բնակավայրի՝ Վ․ Տերյան, Վ․ Տերտերյան և Մ․ Խորենացի փողոցներում։ 📏Աշխատանքների ընդհանուր երկարությունը կազմում է 850 մետր։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել է 20 միավոր բեռնատար մեքենա՝ 280մ³ խճանյութ։ ✅Համայնքապետարանը հետևողական աշխատանքով բարեկարգում է բոլոր բնակավայրերը՝ ձևավորելով մաքուր, հարմարավետ ու բարեկեցիկ միջավայր համայնքի յուրաքանչյուր բնակչի համար։ Շարունակելի…
#Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Լուսագյուղբնակավայր
|
|
|
06.11.25
🏘 Մասնակցային բյուջետավորում 2024
|
|
📌Ավարտվել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում իրականացված ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի կանգառների փոխարինման աշխատանքները։ 🔹Ծրագիրն իրականացվել է կամավորության սկզբունքով և ամբողջ ֆինանսավորումը՝ 5․000․000 դրամ, հատկացվել է Արաքսի համայնքապետարանի բյուջեից։ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Մասնակցայինբյուջետավորում2024
|
|
|
06.11.25
📌 Արաքս համայնքի #Ջրառատ բնակավայրի Հոկտեմբերյան փողոցում իրականացվել են խմելու ջրի նոր ջրագծի կառուցման աշխատանքներ։
|
|
📏Կառուցված նոր ջրագծի ընդհանուր երկարությունը կազմում է 250 մետր։ 💧Նոր ջրագծի կառուցումը կնպաստի բնակիչների համար խմելու ջրի անխափան մատակարարմանը և կբարելավի կենցաղային պայմանները։ 🚜Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ խողովակները և տեխնիկան տրամադրվել է Արաքսի համայնքապետարանի կողմից։ Գործընթացը կազմակերպվել և իրագործվել է համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, որը հետևողականորեն իրականացնում է համայնքի տարածքում նախատեսված բարեկարգման ծրագրերը։ Այս գործընթացին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել նաև բնակիչները։ Օգտագործեք ուրախությամբ, սիրելի բնակիչներ✨
#Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Ջրառատբնակավայր
|
|
|
06.11.25
📅 Սույն թվականի նոյեմբերի 6-ին Արաքս համայնքի Արաքս, Ջրառատ, Ջրարբի և Ապագա բնակավայրերում կայացավ Արաքս համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկում։
|
|
👥Քննարկմանը մասնակցեցին համայնքի ղեկավարի տեղակալ Պետրոս Ավագյանը և ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Ռուզաննա Թեմուրյանը։ 📝Քննարկման ընթացքում ներկայացվեցին բյուջեի նախագծի հիմնական ուղղությունները՝ ուշադրություն դարձնելով գործընթացի ապահովման, արդյունավետ ֆինանսական կառավարման և համայնքի բնակիչների մասնակցության կարևորությանը։ Քննարկման մասնակիցները բարձրացրին համայնքի ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր, որոնք ամփոփվեցին ու ստացան համապատասխան արձագանքներ։ ✍Հանրային քննարկման մասնակիցները բոլոր բնակավայրերում դրական եզրակացություն տվեցին Արաքս համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծին։
|
|
|
05.11.25
📍Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքի #Ապագա բնակավայրում
|
|
📌Համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակում խճալցման և հարթեցման աշխատանքներ են իրականացվել Արաքս համայնքի Ապագա բնակավայրի 36-րդ և 37-րդ փողոցներում։ 🔗Աշխատանքների ընդհանուր երկարությունը կազմում է 950 մետր։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել է 16 միավոր բեռնատար մեքենա՝ 224 մ³ խճանյութ։ 📌Համայնքապետարանը հետևողական աշխատանքով բարեկարգում է բոլոր բնակավայրերը՝ ձևավորելով մաքուր, հարմարավետ ու բարեկեցիկ միջավայր համայնքի յուրաքանչյուր բնակչի համար։ Շարունակելի…✅ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Ապագաբնակավայր
|
|
|
05.11.25
Մեկնարկել են Արաքս համայնքի #Գրիբոյեդով բնակավայրում սուբվենցիոն ծրագրով իրականացվող ոռոգման գծի կառուցման աշխատանքները։
|
|
📌Մեկնարկել են Արաքս համայնքի #Գրիբոյեդով բնակավայրում սուբվենցիոն ծրագրով իրականացվող ոռոգման գծի կառուցման աշխատանքները, որի ընդհանուր երկարությունը՝ 1360 գծամետր է։ 💰Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ՝ 39․390․000 դրամ, որից 35%՝ համայնքային բյուջեից և 65% ՝ կառավարության կողմից։ 💧Նոր ոռոգման գիծ՝ արդյունավետ գյուղատնտեսության և ապահով ապագայի համար։ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Գրիբոյեդովբնակավայր
|
|
|
05.11.25
📍Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքի #Ջրարբի բնակավայրում։
|
|
📌Համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակում իրականացվել են խճալցման և հարթեցման աշխատանքներ Ջրարբի բնակավայրի՝ Ա․ Իսահակյան, Մ․ Մեծարենց և Գ․ Նժդեհ փողոցներում։ 📏Աշխատանքների ընդհանուր երկարությունը կազմում է 800 մետր։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել է 9 միավոր բեռնատար մեքենա՝ 126մ³ խճանյութ։ 🔹Համայնքապետարանը հատուկ ուշադրություն է դարձնում բոլոր բնակավայրերում հավասարաչափ և հետևողական բարեկարգման աշխատանքների իրականացմանը՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի մաքուր, հարմարավետ և բարեկարգ միջավայր։ ⬇️ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ կատարված աշխատանքներից 📸
|
|
| 1 2 3 |