16.04.25
Համլետ Մանուկյանը՝ Սպորտային մարմնամարզության մեծահասակների Աշխարհի գավաթի չորրորդ փուլի ոսկե մեդալակիր
|
Երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը, ով Արաքս համայնքի Ապագա բնակավայրի բնակիչ է, Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում ընթացող մեծահասակների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակելով 14,633 միավոր, դարձել է ոսկե մեդալակիր։ Շնորհավորում ենք մեր սիրելի մարզիկին և մաղթում նորանոր հաղթանակներ ու հաջողություններ։
|
|
15.04.25
Հանրային լսման հրավեր
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն և ՀՀ կառավարության 2023թ․ դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի համաձայն` 2025թ․ մայիսի 2-ին`ժամը 12:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայքի Հայկաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Հայկաշեն բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ 2-րդ հանրային քննարկումը։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կտեղադրվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
|
|
14.04.25
Երազանքի ճանապարհ, որն արդեն իրականություն դառնալու ճանապարհին է
|
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատությամբ մեկնարկել են Լուսագյուղ-Ջրառատ տեղական նշանակության ավտոճանապարհի ԿՄ0+500-ԿՄ2+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Լուսագյուղ-Ջրառատ ճանապարահատվածը ավելի քան 30 տարի է ինչ ուներ հիմնանորոգման կարիք, և այսօր ունենք սպասված աշխատանքների մեկնարկ։ Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia-ը և Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ-ին այս երազանքի նախաձեռնությանն աջակցելու համար։ Տեղեկացնենք նաև, որ շատ շուտով կմեկնարկի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ...
Մանրամասն |
|
14.04.25
Ղազար Ղազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը
|
Սույն թվականի ապրիլի 14-ին համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատու ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Օրակարգում էին համայնքին վերաբերող կոմունալ, գյուղատնտեսական, սոցիալական, մշակութային, ֆինանսական և այլ բնույթի մի շարք հարցեր։ Մասնավորապես քննարկվել են բնապահպանության և գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների կազմակերպման ուղղությունները՝ բնակչության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Քննարկվել են նաև առաջիկա ավագանու ...
Մանրամասն |
|
14.04.25
Բարեկարգման աշխատանքներ Ջրառատ բնակավայրում
|
Մաքրման աշխատանքներ են իրականացվել Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի տարածքում։ Հիշեցնենք, որ բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվում են Արաքս համայնքին պատկանող տեխնիկաները, իսկ աշխատանքներն իրականացվում են Արաքս համայնքի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
09.04.25
Ղազար Ղազարյանն այցելեց Միլա-Փաթիլ մսուր-մանկապարտեզ
|
Աշխատանքային օրվա ընթացքում Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Ապագա բնակավայրի Միլա-Փաթիլ մսուր-մանկապարտեզ։ Այցի շրջանակներում համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուների հետ միասին շրջեց մանկապարտեզում ծանոթացավ շենքային պայմաններին, առկա խնդիրներին, ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքին, զրուցեց տնօրենի և աշխատակազմի հետ։ Շրջայցի վերջում համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուների հետ քննարկեց մի շարք աշխատանքային հարցեր։
|
|
09.04.25
Ղազար Ղազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ
|
Սույն թվականի ապրիլի 9-ին Առատաշեն բնակավայրի մշակույթի տան դահլիճում, Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետ Արսեն Խաչատրյանի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների, վարչական շրջանների ղեկավարների և բնապահպանական հարցերով ակտիվ քաղաքացիների մասնակցությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ղազար Ղազարյանը կարևորել է տեսչական մարմնի և Արաքսի համայնքապետարանի համագործակցությունը՝ ոլորտում առկա խնդիրների վերհանման և օպերատիվ լուծման ...
Մանրամասն |
|
1 2 3 |