06.06.25
Դարձի՛ր արյան դոնոր
|
2025 թվականի հունիսի 14–ը նշվում է արյունատվության (դոնորի) օրը և այդ համատեքստում հորդորում ենք մասնակցել արյունատվության գործընթացին, որը տեղի կունենա Արմավիրի բժշկական կենտրոնի շենքում հունիսի 14–ին՝ ժամը 10։00–ից (հասցե՝ ք․Արմավիր Շահումյան 3)։
|
|
05.06.25
Աշխատանքային խորհրդակցություն վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ
|
Սույն թվականի հունիսի 4-ին Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն համայնքի վարչական շրջաննների ղեկավարների մասնակցությամբ։Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալներ՝ Վ․ Հարությունյանը, Պ․ Ավագյանը, խորհրդական՝ Ա․ Նավասարդյանը, օգնականներ՝ Մ․ Միսակյանը և Ա․ Հովհաննիսյանը։Հանդիպման սկզբում համայնքի ղեկավարը ողջունեց ներկաներին, այնուհետև ներկայացրեց օրակարգային հարցերը, որից հետո առանձին-առանձին անդրադարձավ բնակավայրերի ընթացիկ աշխատանքներին։Օրակարգում էին բնակավայրերի սոցիալ-տնտեսական կյանքին վերաբերող՝ աշխատանքային, մշակութային, կոմունալ, ֆինանսական, գյուղատնտեսական, ինչպես նաև հարկերի հավաքագրմանն առնչվող մի շարք հարցեր՝ մասնավորապես գույքահարկի ...
Մանրամասն |
|
05.06.25
Դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ Առատաշեն բնակավայրում
|
Արաքս համայնքի #Առատաշեն բնակավայրում իրականացվել են դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ Իրականացված աշխատանքների ընդհանուր երկարությունը կազմել է 10 կիլոմետր։ Հարթեցման աշխատանքները իրականացվել են «Գրեյդեր» տեխնիկայով։
|
|
01.06.25
Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի շնորհավորական ուղերձը Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
|
Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ ու համայնքի բնակիչներ. Սրտանց շնորհավորում եմ բոլոր երեխաներին հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Երեխան յուրաքանչյուր հասարակության հենասյունն է։ Նրանց մեջ է ամփոփված մեր երկրի վաղվա օրը, մեր հոգևոր և ազգային արժեքների շարունակականությունը։Յուրաքանչյուր երեխայի առողջ զարգացումը, կրթության և ինքնադրսևորման իրավունքը պետք է լինեն մեր քաղաքականության և համայնքային զարգացման օրակարգի առաջնահերթությունները։ Արաքս համայնքում մենք շարունակելու ենք հնարավոր ամեն ինչ անել՝ ապահով, զարգացող և մանկության ջերմությամբ լի միջավայր ստեղծելու համար։Այս օրը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու, որ երեխաների բարօրությունը ...
Մանրամասն |
|
01.06.25
Տեղի ունեցան հունիսմեկյան գեղեցիկ միջոցառումներ մեր փոքրիկների համար
|
Այսօր Արաքս համայնքի 13 բնակավայրերում տեղի ունեցան հունիսմեկյան գեղեցիկ միջոցառումներ մեր փոքրիկների համար։ Նրանց օրը տոն դարձրեցին սիրված մուլտհերոսները, հսկա արջը և խաղավարները։ Տոնական ծրագրում էին նաև՝ - Կրակե շոու
- Պղպջակ շոու
- Երգ, պար և բազմաթիվ խաղեր
Կրկին շնորհավորում ենք մեր սիրելի փոքրիկներին և մաղթում խաղաղ և երջանիկ մանկություն։ 
|
|
30.05.25
Աշխատանքային այց Հայկաշեն բնակավայր
|
Աշխատանքային օրվա ընթացքում Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելեց Հայկաշեն բնակավայր՝ տեղում ծանոթանալու սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկած ջրահեռացման համակարգի վերակառուցման աշխատանքներին։ Նշենք, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել 1476 գծմ երկարությամբ կիսախողովակներով ջրահեռացման համակարգ, ինչը էականորեն կբարելավի անձրևաջրերի և հետադարձ ջրերի հեռացման գործընթացը։ Ծրագրի արժեքը կազմում է 33․690․000 ՀՀ դրամ։ Այցի շրջանակներում համայնքի ղեկավարը զրուցեց ինչպես ոլորտային պատասխանատուների, այնպես էլ շինարարների հետ՝ ընդգծելով աշխատանքների որակի վերահսկման և ժամկետների պահպանման ...
Մանրամասն |
|
30.05.25
Համլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
|
Արաքս համայնքի Ապագա բնակավայրի բնակիչ, Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը փայլուն ելույթով հանդես եկավ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Նժույգ-թափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը ցուցաբերելով բարձրակարգ պատրաստվածություն և տպավորիչ վարպետություն՝ նվաճեց ոսկե մեդալ և գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը։ Համլետ Մանուկյանը կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի մեծահասակների չեմպիոն` նժույգ-թափերի եզրափակչում հավաքելով 14.766 միավոր։ Շնորհավորում ենք Համլետ ջան, շնորհակալ ենք մեզ այսքան մեծ հպարտության առիթներ պարգևելու համար։ Մեզ համար մեծ հպարտություն և ուրախություն ...
Մանրամասն |
|
1 2 3 |