|
10.11.25
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԻՄ-Ի ՕՐՎԱ ԱՌԹԻՎ։
|
|
Սիրելի՛ Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, ավագանիներ և հարգելի բնակիչներ, 🎉 Սրտանց շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։ ✨ Այս տոնը յուրահատուկ հնարավորություն է գնահատելու ձեր անմնացորդ նվիրումը և պատասխանատու աշխատանքը՝ ուղղված համայնքների զարգացմանը, բնակիչների կյանքի որակի բարելավմանը և մեր երկրի առաջընթացին։ Ձեր ամենօրյա հետևողական, համբերատար ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ է, որ համայնքները կայանում են՝ դառնալով հուսալի միջավայր յուրաքանչյուր բնակչի համար։ 🏛️ՏԻՄ համակարգում աշխատելը ոչ միայն մասնագիտություն է, այլև ծառայություն՝ համայնքին, մարդկանց և հայրենիքին։ Ձեր կատարած աշխատանքը օրինակելի է՝ որպես պատասխանատվության, համբերության ...
Մանրամասն |
|
|
10.11.25
🚧 Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքի #Ջրառատ բնակավայրում։
|
|
🏗Համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակում իրականացվել են խճալցման և հարթեցման աշխատանքներ Ջրառատ բնակավայրի՝ Վ․ Սարգսյան, Վ․Սարգսյան փողոցի 1-ին նրբանցք (մասամբ), Ա․Իսահակյան փողոցի վերջնամաս և Զ․ Անդրանիկ փողոցներում։ 📏Աշխատանքների ընդհանուր երկարությունը կազմում է 1200 մետր։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել է 21 միավոր բեռնատար մեքենա՝ 294մ³ խճանյութ։ 🔹Համայնքապետարանը հետևողական աշխատանքով բարեկարգում է բոլոր բնակավայրերը՝ ձևավորելով մաքուր, հարմարավետ ու բարեկեցիկ միջավայր համայնքի յուրաքանչյուր բնակչի համար։ ⬇️Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ կատարված աշխատանքներից 📸 #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Ջրառատբնակավայր
|
|
|
10.11.25
Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն ու Արաքսի համայնքապետարանի աշխատակիցները շնորհավորել են համայնքի վարչական ղեկավարներին և վարչական ղեկավարների նստավայրերի բոլոր աշխատակիցներին ՏԻՄ-ի օրվա կապակցությամբ
|
|
🏛️✨ Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն ու Արաքսի համայնքապետարանի ողջ անձնակազմը շնորհավորում են համայնքի վարչական ղեկավարներին և վարչական ղեկավարների նստավայրերի բոլոր աշխատակիցներին Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ։
|
|
|
10.11.25
📍 Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքի #Արաքս բնակավայրում։
|
|
📌Արաքս բնակավայրում շարունակվում են համայնքի զարգացման և բարեկարգման նպատակով իրականացվող ծրագրերը։ Համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակում խճալցման և հարթեցման աշխատանքներ են իրականացվել Արաքս համայնքի #Արաքս բնակավայրի Հ․ Շիրազ, Ա․ Խոստիկյան և Ա․ Իսահակյան փողոցներում։ 📏Աշխատանքների ընդհանուր երկարությունը կազմում է 500 մետր։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել է 10 միավոր բեռնատար մեքենա՝ 140 մ³ խճանյութ։ ✅Համայնքապետարանը հատուկ ուշադրություն է դարձնում բոլոր բնակավայրերում հավասարաչափ և հետևողական բարեկարգման աշխատանքների իրականացմանը՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի մաքուր, հարմարավետ և բարեկարգ միջավայր։ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Արաքսբնակավայր
|
|
|
07.11.25
📣 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼️
|
|
♨️ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, իրականացվելու են տեխնիկական աշխատանքներ, որոնց ընթացքում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը Արմավիրի մարզի Արաքս համայնքի հետևյալ բնակավայրերում ՝ 📍Արտիմետ 📍Գրիբոյեդով 📍Ջրառատ 📍Ջրարբի 📍Ապագա 📍Լուսագյուղ 📍Ակնաշեն 📍Գայ Հարգելի’ բնակիչներ, խնդրում և հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հանդես գալ ըմբռնումով՝ հնարավոր անհարմարությունների համար։ Հարգանքներով՝ Արաքսի համայնքապետարան 🏛️
|
|
|
07.11.25
📍Արաքս համայնքի #Ջրառատ բնակավայրի Խ․ Աբովյան փողոցում իրականացվել են խմելու ջրի նոր ջրագծի կառուցման աշխատանքներ։
|
|
📎 Կառուցված նոր ջրագծի ընդհանուր երկարությունը կազմում է 200 մետր։ 🚜Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ խողովակները և տեխնիկան տրամադրվել է Արաքսի համայնքապետարանի կողմից։ Գործընթացը կազմակերպվել և իրագործվել է համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, որը հետևողականորեն իրականացնում է համայնքի տարածքում նախատեսված բարեկարգման ծրագրերը։ Այս գործընթացին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել նաև բնակիչները։ 🎉Օգտագործեք ուրախությամբ, սիրելի բնակիչներ✨ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Ջրառատբնակավայր
|
|
|
07.11.25
📅 Սույն թվականի նոյեմբերի 7-ին Արաքս համայնքի Լուսագյուղ, Ակնաշեն, Հայկաշեն Մեծամոր և Գայ բնակավայրերում կայացավ Արաքս համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը։
|
|
👥Քննարկմանը մասնակցեցին համայնքի ղեկավարի տեղակալ Պետրոս Ավագյանը և ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Ռուզաննա Թեմուրյանը։ 📝Քննարկման ընթացքում ներկայացվեցին բյուջեի նախագծի հիմնական ուղղությունները՝ ուշադրություն դարձնելով գործընթացի ապահովման, արդյունավետ ֆինանսական կառավարման և համայնքի բնակիչների մասնակցության կարևորությանը։ Քննարկման մասնակիցները բարձրացրին համայնքի ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր, որոնք ամփոփվեցին ու ստացան համապատասխան արձագանքներ։ ✍Հանրային քննարկման մասնակիցները բոլոր բնակավայրերում դրական եզրակացություն տվեցին Արաքս համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծին։
|
|
| 1 2 3 |