Հարգելի Արաքս համայնքի բնակիչներ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջով, որպես սեփական լիազորություն Արաքս համայնքի ղեկավարը 2023 թվականի մարտի 6-ին, ժամը 10:00, Առատաշեն գյուղի վարչական շենքում, հանրությանը կներկայացնի 2022 թվականի ամենամյա հաշվետվություն` ավագանու, իր գործունեության և համայնքի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին:
Այդ հաշվետվությունը կտեղադրվի Արաքս համայնքի պաշտոնական համացանցային կայքում:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ կանցկացվի հանրային քննարկում Արաքս համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ:
Մուտքն ազատ է բոլոր բնակիչների առջև։