Հայտարարվում է մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համա յնքի Ապագա գյուղի <<Միլա-Փաթիլ մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի մեթոդիստ ուս․ գծով տնօրենի տեղակալ (0.25դրույք) թափուր պաշտոնը համալրելու համար ։
Վերոհիշյալ պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի դրույքաչափի։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝
1․դիմում ( Ձև 1)
2․կրթության մասին փաստաթուղթ՝(դիպլոմ)
3․անձը հաստատող փաստաթուղթ
4․աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ
5․ինքնակենսագրություն ՝ Ձև 4
6․լուսանկար 3x4չափի
7․այլ պետության քաղաքացիները՝ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8․ՀՀ արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են զինվորական գրքույկ,կամ զինվորական կցագրման վկայական։
9․ հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչում հավաստող փաստաթղթեր(առկայության դեպքում)
10․որակավորման տարակարգ(առկայության դեպքում):
Փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև
մարտի 16-ը ներառյալ՝ամեն օր ժամը 10։00-ից մինչև 15։30 բացի ոչ աշխատանքային օրերից։
․Մրցույթի անցկացման օրը՝ 29․03․2023 ժամը՝ 11։00-ին , տեղը՝ գ․Ապագա,<< Միլա-Փաթիլ մանկապարտեզ>>ՀՈԱԿ, 15-փողոց,16: