Հայտարարվում է մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի <<Հայկաշենի մանկապարտեզ>>ՀՈԱԿ-ի երկու դաստիարակի (0,56դրույք),երաժշտական դաստիարակի(0.25դրույք), մեթոդիստ ուսումնական գծով ՝տնօրենի տեղակալ (0.25դրույք) թափուր պաշտոնները համալրելու համար ։
Վերոհիշյալ պաշտոնների համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի դրույքաչափի։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝
1․դիմում ( Ձև 1)
2․կրթության մասին փաստաթուղթ՝դիպլոմ
3․անձը հաստատող փաստաթուղթ
4․աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ
5․ինքնակենսագրություն ՝ Ձև 4
6․լուսանկար 3x4չափի
7․այլ պետության քաղաքացիները՝ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8․ՀՀ արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են զինվորական գրքույկ,կամ զինվորական կցագրման վկայական։
9․ հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչում հավաստող փաստաթղթեր(առկայության դեպքում)
10․որակավորման տարակարգ(առկայության դեպքում)
Փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերը ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև մարտի 24 ներառյալ՝ամեն օր ժամը 10։00ից 15։30, բացի ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթի անցկացման օրը՝ 30․03․2023 ժամը՝ 12։00-ին տեղը՝ գ․ Հայկաշեն << Հայկաշենի մանկապարտեզ>>ՀՈԱԿ, 9փ 28տ , հեռ +37494800675