Հարգելի Արաքս համայնքի բնակիչներ.
Սիրով տեղեկացնում ենք , որ 2023 թվականի օգոստոս ամսին տեղի է ունենալու համահայկական 8-րդ ամառային խաղերը, որին մասնակցելու են բոլոր խոշորացված համայնքների թիմերն ու անհատ մարզիկները: Խաղերը կանցկացվեն հետևյալ մարզաձևերից.
Աթլետիկա, բադմինթոն, բազկամարտ, բասկետբոլ, գոլֆ, թենիս, լող, ծովափնյա վոլեյբոլ , հանդբոլ, հեծանվասպորտ, հրաձգություն, մինի ֆուտբոլ , շախմատ , սեղանի թենիս , սպորտային պարեր, վոլեյբոլ , ֆուտբոլ: Խաղերին կարող են մասնակցել Արաքս համայնքի բնակիչ կանայք և տղամարդիկ , տարիքային սահմանափակումներ չկան:
Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի մարտի 16-ը: Ցանկացողները կարող են դիմել վարչական ղեկավարներին կամ Արաքս համայնքի ԿՄՍԵ բաժին: Համահայկական ամառային խաղերի կանոնակարգին ծանոթանալու համար կարող եք մոտենալ ձեր վարչական շրջաններ:
Հեռ. 077-65-76-52