Հանրային լսումներ՝ 2024 թ. սուբվենցիոն ծրագրերի ձևավորման նպատակով 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի մշակման համար, Արաքս համայնքի բնակավայրերում կանցկացվեն հանրային լսումներ, որի նպատակն է բնակիչների հետ քննարկել և վեր հանել բնակավայրի այն կարևոր խնդիրները, որոնց լուծումը հնարավոր է իրականացնել հաջորդ տարվա ընթացքում: Մարտի 28-ին ժամը 12:00-ին, Արաքս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում:
Մյուս բնակավայրերի մասին առանձին կտեղեկացվի:
Ակնկալվում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը՝ համայնքի զարգացման ծրագրերի կազմման գործում: