17.04.24
Իրազեկում
|
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով։Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ՝18-60 տարեկան 2023թ․ սեպտեմբերից հետո Արցախից(Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված խոցելի կանայք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն փոքր ձեռնարկություն ստեղծելու մտադրություն։Փոքր ձեռնարկատիրական ծրագրերը դիտարկելիս նախապատվությունը կտրվի գյուղատնտեսական ոլորտին վերաբերող գաղափարներին և այն դիմորդներին, որոնց ամուսինները զոհվել կամ հաշմանդամ են դարձել 2020 թվականի պատերազմի ժամանակ ...
Մանրամասն |
|
16.04.24
Մաքրման և հարթեցման աշխատանքներ են կատարվել Գայ բնակավայրում
|
Մաքրման և հարթեցման աշխատանքներ են իրականացվել են Գայ բնակավայրի Շահումյան փողոցում: Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
15.04.24
Բարեկարգման աշխատանքներ Ջրառատ բնակավայրում
|
Ավարտվել են Ջրառատ բնակավայրում ջրագծի վերանորոգման աշխատանքները։ Ջրառատ բնակավայրի Իսահակյան փողոցի վերջնամասի և Իսահակյան փողոց 1-ին փակուղու հին և շահագործման ոչ պիտանի ջրագիծը ամբողջությամբ փոխարինվել է խմելու համար նախատեսված պլաստմասե խողովակներով։ Ջրագծի երկարությունը կազմել է 370 մետր։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
12.04.24
Բարեկարգման աշխատանքներ Գայ բնակավայրում
|
Մաքրման աշխատանքներ են իրականացվել Գայ բնակավայրում։ Մաքրվել է 1-ին փողոցին հարակից ջրահեռացման համակարգը։ Ջրատարի երկարությունը կազմել է 250 մետր։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
12.04.24
Բարեկարգման աշխատանքներ Ապագա բնակավայրում
|
Արաքս համայնքի Ապագա բնակավայրում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ։ Մաքրման և հարթեցման աշխատանքներ են իրականացվել Ապագա բնակավայրի գերեզմանատան տարածքում: Նշենք նաև,որ մաքրվել է 8-րդ փողոցի ջրահեռացման համակարգը։ Ջրատարի երկարությունը կազմել է 300 մետր։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
10.04.24
Մասնակցե՛ք համայնքի զարգացմանը - Բյուջե 2024
|
Արաքս համայնքի հարգելի՛ բնակիչներ. Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 07-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի ծրագրերի իրականացման նպատակով Արաքս համայնքի բյուջեից կտրամադրվի 5 000 000 դրամ:Ծրագրի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը։ Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Արաքս համայնքի 13 գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով ...
Մանրամասն |
|
10.04.24
Բարեկարգման աշխատանքները շարունակվում են
|
Հարթեցման և խճալցման աշխատանքներ են իրականացվել Գայ բնակավայրում։ Հարթեցվել և խճալցվել է Սարյան 5 փողոցը։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
1 2 3 |