23.04.25
Իրականացվել են Գրիբոյեդով բնակավայրի կենտրոնական փողոցի ճանապահատվածի հիմնանորգման աշխատանքները
|
Արաքս համայնքի հարգելի բնակիչներ, Ինչպես արդեն գիտեք, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել են Գրիբոյեդով բնակավայրի կենտրոնական փողոցի 960 մետր երկարությամբ ճանապահատվածի հիմնանորգման աշխատանքները։Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 75 699 960 ՀՀ դրամ։ Վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո արդեն համայնքային ծրագրի շրջանակներում նախատեսված էր 863 գծմ երկարությամբ մայթեզրերի կառուցման և կենտրոնական ճանապարհի շարունակության՝ 60 մետր հատվածի ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը։Համայնքային ծրագրի ընդհանուր արժեքը ՝ 18․696․000 դրամ։ Հարգելի բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ մայթեզրերի կառուցման և ասֆալտապատման աշխատանքները արդեն ավարտվել են, հիմնանորոգված ճանապարահատվածը ամբողջությամբ ...
Մանրամասն |
|
23.04.25
Բարեկարգման աշխատանքներ Առատաշեն բնակավայրում
|
Հարթեցվել և խճալցվել է Գայի փողոցին կից դաշտամիջյան ճանապարահատվածը, երկարությունը կազմել է 50 մետր։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
22.04.25
Բարեկարգման աշխատանքներ Ակնաշեն բնակավայրում
|
Մաքրվել է դաշտամիջյան ջրատար, երկարությունը կազմել է 500 մետր։ Հիշեցնենք, որ բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվում են Արաքս համայնքին պատկանող տեխնիկաները, իսկ աշխատանքներն իրականացվում են Արաքս համայնքի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
22.04.25
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն Արաքս համայնքում էին
|
Սույն թվականի ապրիլի 21-ին Արաքս համայնք այցելեցին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը։ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը շրջեց համայնքի Ջրառատ, Լուսագյուղ, Գրիբոյեդով և Առատաշեն բնակավայրերի շինհրապարակներում, որտեղ սուբվենցիոն, համայնքային և պետական ծրագրերի շրջանակներում ընթանում են մեծածավալ շինարարական աշխատանքներ։ Այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, մարզպետ Արգիշտի Մեխակյանի և ոլորտային պատասխանատուների հետ միասին համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը ...
Մանրամասն |
|
21.04.25
Հուշարձանների պահպանության միջազգային օրվա կապակցությամբ Արաքս համայնքում իրականացվել են մաքրման և բարեկարգման աշխատանքներ
|
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա խորհրդով` դպրոցների տարածքները և տարածքներում տեղակայված հուշարձաններն ու կիսանդրիները մաքուր պահելու համար Արաքս համայնքում կազմակերպվել են բարեկարգման աշխատանքներ, որին մասնակցել են համայնքի ուսումնական հաստատությունները, ուսուցիչներն ու աշակերտները։ Մաքրվել են դպրոցների շրջակայքը, բակերը, հուշակոթողների մերձակա տարածքները, հուշարձանները, ինչպես նաև եկեղեցուն կից այն տարածքները, որտեղ տեղադրված են հուշարձաններ։ Պահպանե՛նք մեր հուշարձանները, ճանաչե՛նք դրանք և ժառանգե՛նք ապագա սերունդներին:
|
|
21.04.25
Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
|
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի բնակիչ է` երկամարտում գրանցելով 406 կգ արդյունք արժանացել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանը։ Պոկում վարժությունում երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահելով 181 կգ կշռող ծանրաձողը, արժանացել է այս վարժության արծաթե մեդալին: Հրում վարժությունում Մարտիրոսյանը 225 կգ արդյունքով դարձյալ արծաթե մեդալ է նվաճել: Շնորհավորում ենք մեր սիրելի մարզիկին և մաղթում նորանոր հաղթանականեր։ Շնորհակալ ենք հպարտության այս պահերը պարգևելու համար։
|
|
21.04.25
Ղազար Ղազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը
|
Սույն թվականի ապրիլի 21-ին համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատու ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Օրակարգում էին համայնքին վերաբերող կոմունալ, գյուղատնտեսական, սոցիալական, մշակութային, ֆինանսական և այլ բնույթի մի շարք հարցեր։ Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները համայնքի ղեկավարին ներկայացրին իրենց ոլորտներում կատարված աշխատանքները, զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարողականների արդյունքները: Ստորաբաժանումների ...
Մանրամասն |
|
1 2 3 |