Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.09.24 Մասնակցության հրավեր
   ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, ՀՀ  Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի մարզպետարանների  աջակցությամբ  ՀՀ  Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում <>   Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերությունը ավանդաբար կազմակերպում է <<Արվեստների և արհեստների>>   միջազգային    փառատոնը։   Այս տարի փառատոնը նշում է իր 12- ամյա հոբելյանը։   Փառատոնը  առանձնակի է իր ընդգրկվածությամբ՝ ներկայացված  են  ՀՀ   բոլոր մարզերի քաղաքային և գյուղական ... Մանրամասն
05.09.24 Հայկաշեն բնակավայրում ավարտվեցին խմելու ջրագծի վերակառուցման աշխատանքները
Հայկաշեն բնակավայրի 1-ին և 9-րդ փողոցներում իրականացվել են խմելու նոր ջրագծի վերակառուցման աշխատանքներ։
 
Հին և շահագործման համար ոչ պիտանի ջրագծերը ամբողջությամբ փոխարինվել են խմելու համար նախատեսված պլաստմասե խողովակներով։
Ջրագծի ընդհանուր երկարությունը կազմել է 600 մետր։
 
Աշխատանքների համար անհրաժեշտ հիմնական խողովակաշարը և տեխնիկան տրամադրվել է Արաքսի համայնքապետարանի կողմից իսկ աշխատանքներն իրականացվել են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի և բնակիչների համատեղ ջանքերով։
05.09.24 Ավագանու նիստի մասնակցության հրավեր

ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրի մշակույթի տան դահլիճում՝ սեպտեմբերի 10-ին ժամը 16:00-ին, տեղի կունենա Արաքս համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին հերթական նիստը:

Նիստի ընթացքում կքննարկվեն Արաքս համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ ընտրված առաջարկի իրականացմանը հավանություն տալու մասին, Արաքսի համայնքապետարանի կարիքների համար տեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու համար գումար հատկացնելու մասին և մի շարք այլ հարցեր:

05.09.24 Հանրային լսման հրավեր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբ․ 28.12.23 N 2343-Ն) սահմանված կարգի, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Հայկաշենի Գ. Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին, տեղի կունենա «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված «Հայկաշենի Գ. Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) հանրային ... Մանրամասն
02.09.24 Գիտելիքի և դպրության օրն Արաքս համայնքում
Վաղ առավոտից Արաքս համայնքի 13 բնակավայրերի դպրոցներում բարձր տրամադրություն էր տիրում և ակտիվ եռուզեռ։
 
Արաքսի համայնապետարանի աշխատակազմի աշխատակիցները մասնակցեցին դպրոցներում իրականացվող սեպտեմբերմեկյան միջոցառումներին, որից հետո համայնքի տասներեք բնակավայրերի առաջին դասարան հաճախող սաներին հանձնեցին ավանդույթ դարձած նվերները․ պայուսակներ՝ լի գրենական պիտույքներով։
 
Արաքս համայնքի ղեկավարը և համայնքապետարանի ողջ անձնակազմը կրկին շնորհավորում է ձեզ, սիրելի՛ դպրոցականներ, և մաղթում բարի երթ նոր ուսումնական տարում, նոր հաջողություններով ու ձեռքբերումներով լի տարի։
01.09.24 Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի շնորհավորական ուղերձը գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ, Շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, յուրաքանչյուր պետության գլխավոր ներուժը խելացի և կրթված հասարակությունն է։ Դուք պետք է գիտակցեք, որ գիտելիքը ձեր ապագան է, ճանապարհը դեպի մեծ կյանք։ Այն ձեզ հնարավորություն կտա գտնել ձեր տեղը ժամանակակից աշխարհում, դառնալ ձեր երկրի, համայնքի արժանավոր քաղաքացիներ։ Կանաչ ճանապարհ եմ մաղթում նոր ուսումնական տարում առաջին դասարան հաճախող մեր երեխաներին և այն երիտասարդներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ձեզ հետաքրքիր իրադարձություններով լի ու կարևոր տարիներ ... Մանրամասն
31.08.24 Գյուղնշանակության հողերի միավորման ծրագրի մասին
ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի թիվ  1220-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների» ծրագրում (այսուհետ՝ Ծրագիր) փոփոխություններ և լրացումների կատարելու մասին ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 875-Լ որոշմամբ կատարվել են  Ծրագրի լավարկման և մասնակցության աճը խթանող փոփոխություններ։ Մանսավորապես՝ Ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվելու է պետական աջակցություն փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ Ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում։Մանրամասները՝ ... Մանրամասն
1 2 3


Բոլորը
Ավագանու նիստեր
Հերթական նիստ 26/06/2024
Մասնակցե՛ք Արաքս համայնքի զարգացմանը
Հերթական նիստ 22/04/2024
Հերթական նիստ 24/05/2024
Կապույտ վառելիքը՝ բաղձալի երազանք
Հերթական նիստ 12/12/2023
Արտահերթ նիստ 20/12/2023
Հերթական նիստ 15/02/2024
Հերթական նիստ 18/03/2024
Քաղաքացիների սպասարկման գրասենյակ
Մեծամոր, Արաքս և Հայկաշեն գյուղերի գազաֆիկացում
Արտահերթ նիստ 27/01/2022
Հերթական նիստ 08/02/2022
Հերթական նիստ 08/04/2022
Արտահերթ նիստ 25/04/2022
Հերթական նիստ 01/05/2022
Արտահերթ նիստ 20/05/2022
Հերթական նիստ 13/06/2022
Արտահերթ նիստ 29/06/2022
Արտահերթ նիստ 28/07/2022
Հերթական նիստ 14/10/2022
Արտահերթ նիստ 14/11/2022
Հերթական նիստ 14/12/2022
Արտահերթ նիստ 28/12/2022
Արտահերթ նիստ 29/12/2022
Արտահերթ նիստ 12/01/2023
Հերթական նիստ 14/02/2023
Հերթական նիստ 14/03/2023
Հերթական նիստ 14/04/2023
Հերթական նիստ 15/05/2023
Արտահերթ նիստ 02/06/2023
Հերթական նիստ 14/06/2023
Արտահերթ նիստ 28/06/2023
Արտահերթ նիստ 28/07/2023
Հերթական նիստ 12/09/2023
Հերթական նիստ 12/10/2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner