19.12.24
Շարունակվում են Ջրառատ գյուղի փողոցների արտաքին լուսավորության անցկացման աշխատանքները
|
Ձեզ ենք ներկայացնում ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի փողոցների արտաքին լուսավորության անցկացման աշխատանքների ընթացքը։ Պետություն համայնք 2024 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արաքս համայնքի Ջրառատ գյուղում ընթանում են փողոցների արտաքին լուսավորության անցկացման աշխատանքները։ Իրականացվող աշխատանքների երկարությունը կազմում է 3480 գծմ․՝ 116 հատ հենասյուն և 116 հատ LED լուսատու։ Ծրագրի արժեքը կազմում է 16 920 000 դրամ։
|
|
18.12.24
Հարթեցման և խճալցման հերթական աշխատանքները իրականացվել են Գայ բնակավայրում
|
Հարթեցվել և խճալցվել է 18-րդ, 19-րդ, Մ․Սարյան 7 փողոցները և դաշտամիջյան ճանապարահատված։ Իրականացված աշխատանքների ընդհանուր երկարությունը՝ 1900 մետր։
Աշխատանքներբ իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
13.12.24
Հերթական բարեկարգման աշխատանքները իրականացվել են Ապագա բնակավայրում
|
Աշխատանքներ են իրականացվել գերեզմանատան հարակից տարածքի մաքրման ու բարեկարգման նպատակով։ Հարթեցվել և խճալցվել է 12-րդ փողոցը, երկարությունը՝ 200 մ։ Բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվում են Արաքս համայնքին պատկանող տեխնիկաները, իսկ աշխատանքներն իրականացվում են Արաքս համայնքի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
12.12.24
Ղազար Ղազարյանը հանդիպեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միջազգային Համագործակցության Ընկերության ներկայացուցիչների հետ
|
Սույն թվականի դեկտեմբերի 10-ին Արաքս համայքում հյուրընկալվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միջազգային Համագործակցության Ընկերության ներկայացուցիչները՝ տեխնիկական ինժեներ Կրիստիան Շտերցին, փորձագետ Ֆրանկ Սամոլին, «EU-4 Sevan» ծրագրի խորհրդատու Վարազդատ Սարգսյանը։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, տեղակալներ՝ Վահրամ Հարությունյանի, Պետրոս Ավագյանի և համայնքի ղեկավարի օգնական՝ Աշոտ Հովհաննիսյանի հետ քննարկվեցին «EU-4 Sevan» ծրագրի իրականացման արդյունքները և Արաքս համայքի հետ համագործակցության եզրերը։ Տնտեսական ու բնապահպանական կարևոր նշանակության այս ծրագիրն ընդգրկելու է ոչ միայն Սևանա լճի ջրահավաք ավազանը, այլ նաև նրա անմիջական ազդեցությամբ ...
Մանրամասն |
|
12.12.24
Ավարտին են մոտենում Ապագա գյուղի 7-րդ և 15-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները
|
Պետություն համայնք 2024 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արաքս համայնքի Ապագա բնակավայրում ընթանում են 7-րդ և 15-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Իրականացվող աշխատանքների երկարությունը կազմում է՝ 700 գծմ /4550 քմ/։ Ծրագրի արժեքը կազմում է 40 350 000 դրամ։
|
|
11.12.24
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Արաքս համայնքում էր
|
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ դեկտեմբերի 11-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքում այցելել է անհատ ձեռնարկատեր Խաչատուր Կարապետյանի ձկնաբուծարան։ Խաչատուր Կարապետյանը զբաղվում է թառափազգի և իշխանազգի արդյունագործական ձկների բուծմամբ, ինչպես նաև սև և կարմիր ձկնկիթի արտադրութամբ, որը նախատեսված է արտահանման համար։ Տնտեսության տարեկան արտադրանքը կազմում է շուրջ 400 տոննա։ Համայնքի ղեկավարը նախարարի և ոլորտային պատասխանատուների հետ շրջել է ձկնաբուծարանում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և արտադրական գործընթացին: Տնտեսավարողն օգտվել է լիզինգի աջակցության ծրագրից և տնտեսությունում ներդրել է ջրախնայողական համակարգեր, որի արդյունքում ...
Մանրամասն |
|
10.12.24
Հերթական մաքրման աշխատանքներն իրականացվել են Ջրառատ բնակավայրում
|
Աշխատանքներ են իրականացվել գերեզմանատան հարակից տարածքի մաքրման ու բարեկարգման նպատակով։ Բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվում են Արաքս համայնքին պատկանող տեխնիկաները, իսկ աշխատանքներն իրականացվում են Արաքս համայնքի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
1 2 3 |