27.06.25
Ղազար Ղազարյանի այցելությունը Ջրառատ բնակավայր
|
Աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը աշխատանքային խմբի ուղեկցությամբ այցելեց #Ջրառատ բնակավայր ծանոթանալու Ջրարբի-Ջրառատ տեղական նշանակության ավտոճանապարհի 2,1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
|
|
26.06.25
Սույն թվականի հունիսի 26-ին Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը մասնակցեց #Ակնաշեն բնակավայրի բնակիչ, Արցախյան 44 օրյա պատերազմի հերոս Կարեն Գրիգորյանի հիշատակին նվիրված հուշաքարի բացման հանդիսավոր արարողությանը։
|
Հուշաքարի բացման արարողությունը տեղի ունեցավ հերոսի երկնային ծննդյան օրը։Միջոցառմանը ներկա էին Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, ուժային կառույցի ներկայացուցիչներ,համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, հերոսի ընտանիքի անդամներ, հարազատներ, համագյուղացիներ և այլք։Միջոցառման բացումը արեցին բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները, ովքեր ընկած հերոսներին նվիրված բանաստեղծություններով հուզեցին ներկաներին։Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գևորգ Կրտիկաշյան օրհնեց հուշաքարը, որից հետո համայնքի ղեկավարի գլխավորությամբ, ներկաները մոտեցան, հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հերոսի հիշատակին նվիրված հուշաքարին։Հուշաքարը կառուցվել է հերոս Կարեն Գրիգորյանի ծնողների ջանքերով։Հերոս ...
Մանրամասն |
|
26.06.25
Սույն թվականի հունիսի 25-ին Արաքս համայնքի Ապագա բնակավայրի ֆուտբոլի դաշտում կայացավ համայնքի բնակավայրերի միջև անցկացվող ֆուտբոլային առաջնության 2-րդ փուլը։
|
Մրցաշարի 2-րդ փուլում հանդիպեցին Ապագա,Մեծամոր, Ջրարբի, Խորոնք, Առատաշեն, Ջրառատ, Գայ, Ակնաշեն բնակավայրերի թիմերը։ Երկրորդ փուլի արդյունքներն են՝ Ապագա- Մեծամոր 6-1 Ջրարբի- Խորոնք 10-4 Առատաշեն– Ջրառատ 3-5 Գայ-Ակնաշեն 2-5 Առաջնության երկրորդ փուլը աչքի ընկավ լարված և դիտարժան խաղերով ու թեժ մրցակցությամբ։ Մաղթում ենք հաջողություններ թիմերին առաջնության հաջորդ փուլերում։
|
|
24.06.25
2025 թվականի հունիսի 23-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքում մեկնարկել է ամառային զորակոչը
|
Նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությունը տեղի ունեցավ Սարդարապատի հուշահամալիրում, որին մասնակցեց նաև Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը։ Արաքս համայնքի բնակավայրերից զորակոչվեցին Հայոց բանակ՝ Ջրարբի բնակավայրի բնակիչ՝ Քաջիկ Գարիկի Վարդանյանը և Հայկաշեն բնակավայրի բնակիչ՝ Ռոման Արմենի Մկոյանը։ Համայնքի ղեկավարը ողջունեց նորակոչիկներին և մաղթեց բարի և խաղաղ ծառայություն։ Բարի ծառայություն ձեզ, տղե՛րք ջան։
|
|
24.06.25
Ֆուտբոլային առաջնությունը Արաքս համայնքում
|
Սույն թվականի հունիսի 23-ին Արաքս համայնքի Ապագա բնակավայրի ֆուտբոլի դաշտում կայացավ համայնքի բնակավայրերի միջև անցկացվող ֆուտբոլային առաջնությունը։Մրցաշարին մասնակցում էին Մեծամոր, Ջրարբի, Գրիբոյեդով, Գայ, Ջրառատ, Ակնաշեն, Արաքս, Ապագա, Առատաշեն և Խորոնք բնակավայրերի թիմերը։Առաջնության առաջին փուլի արդյունքներն են՝ Մեծամոր – Ջրարբի՝ 2-3 Խորոնք – Գրիբոյեդով՝ 3-4 Ջրառատ – Ակնաշեն՝ 2-2 Արաքս – Գայ՝ 4-2Առաջնության առաջին փուլի խաղերը անցան թեժ պայքարում՝ թիմային աշխատանքի դրսևորմամբ և ընկերական մթնոլորտով։Առջևում դեռ բազմաթիվ հետաքրքիր և վճռորոշ հանդիպումներ են սպասվում։ ...
Մանրամասն |
|
24.06.25
Տեղի ունեցավ հանրային քննարկում միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի շուրջ
|
Սույն թվականի հունիսի 23-ին, Արաքս համայնքի Գայի Արվեստի դպրոցում տեղի ունեցավ Արաքս համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի (ՄԺԾԾ) վերաբերյալ հանրային քննարկում։ Քննարկումը վարում էր համայնքի ղեկավարի խորհրդական Արա Նավասարդյանը, ով ողջունելով ներկաներին՝ ընդգծեց հանրային քննարկման մասնակցության կարևորությունը համայնքի զարգացման ծրագրերի ձևավորման գործընթացում։ Այնուհետև խոսքը տրվեց Արաքսի համայնքապետարանի Ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Ռուզաննա Թեմուրյանին։ Նա հանգամանորեն ներկայացրեց ՄԺԾԾ նախագծով նախատեսված առաջնահերթությունները, ֆինանսական հատկացումները և ծրագրվող միջոցառումները։ Քննարկումն անցավ ակտիվ և կառուցողական մթնոլորտում՝ նպատակ ունենալով ...
Մանրամասն |
|
20.06.25
Իրազեկում
|
ՀՀ-ից դեպի ՌԴ ապրանքների (մասնավորապես թարմ գյուղմթերքի, այդ թվում ծիրանի) արտահանման գործընթացում որպես ստացող կողմ ՀՀ սուբյեկտները տարանցման հայտարարագրում, ինվոյսում և CMR-ում նշում են այնպիսի ՌԴ սուբյեկտների տվյալներ, որոնք ըստ էության գոյություն չունեն, կամ իրենք իրականում չեն հանդիսանում ապրանքը պատվիրողը կամ գտնվում են լուծարման գործընթացում, կամ արդեն իսկ լուծարված են։ ՌԴ կողմը հայտնել է իր մտահոգությունն այն մասին, որ նման գործողության արդյունքում հետագայում այդ ապրանքները հայտնվում եմ ստվերային շրջանառության մեջ։Հաշվի առնելով վերոգրյալը զերծ մնացեք գործարքի հնարավոր ոչ իրական կողմի անվամբ փաստաթղթերի կազմումից և նման սուբյեկտների անվամբ ապրանքների ձևակերպումից, քանի որ դա կարող է հանգեցնել ...
Մանրամասն |
|
1 2 3 |