Շրջակա միջավայրի բարեկարգման և ընթացիկ սպասարկման աշխատանքների շրջանակներում հերթական աշխատանքները իրականացվել են Լուսագյուղ բնակավայրում։
__________________
Տիղմից և աղբից մաքրվել է գյուղամիջյան ջրահեռացման ջրատար, երկարությունը կազմել է 900 մետր։
Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվում են Արաքս համայնքին պատկանող տեխնիկաները, իսկ աշխատանքներն իրականացվում են Արաքս համայնքի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացված աշխատանքներից