Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 55-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆԱՀԻՏ ՔԵՇԻՇ - ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ «ՄԵԾԱՄՈՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով` օրենքի անալոգիայով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N595-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը` Արաքս համայնքի Մեծամոր գյուղի նախադպրոցական կրթության գործունեության իրականացման համար Արաքս համայնքի «Մեծամորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց շահագործման նպատակով տրամադրելու մասին.

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող՝ Մեծամոր գյուղ, Խ. Աբովյան փողոց 1/2 հասցեում գտնվող, 520.96քմ մակերեսով մանկապարտեզի շենքը, 8.87քմ մակերեսով զուգարանը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ` 04-064-0016-0013 կադաստրային ծածկագրով 0.20554 հա հողամասը (այսուհետ` անշարժ գույք) անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել Արաքս համայնքի «Մեծամորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին` նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner