Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 16-ի «Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակազմի, համայնքային ենթակայության հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների 2026 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 87-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․ Որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |