Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 2026 թվականի վարձատրության չափը սահմանելու մասին» N 86-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
Որոշման 1-ին կետում նշված «642858 (վեց հարյուր քառասուներկու հազար ութ հարյուր հիսունութ)» թվերը և բառերը փոխարինել «584416 (հինգ հարյուր ութսունչորս հազար չորս հարյուր տասնվեց)» թվերով և բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |