Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերով, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի 13 գյուղերում փողոցների հարթեցման նպատակով 4800 մ3 ավազակոպիճ /շիբին/ ձեռք բերելու և տեղափոխման աշխատանքներն իրականացնելու նպատակով, հաշվի առնելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Որոշում եմ՝ 1․ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի բյուջեի 4․5․1-ի (Ճանապարհային տնտեսություն) 4269 հոդվածից հատկացնել 14․880․000 (տասնչորս միլիոն ութ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |