Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 58-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Դադարեցնել Խորոնք գյուղի «Կրթություն և մշակույթ» միացյալ տնօրինության գործունեությունը: 2. Դադարեցնել Առատաշեն գյուղի «Կրթություն և մշակույթ» միացյալ տնօրինության գործունեությունը: 3. Միացյալ տնօրինությունները հաշվառումից հանելու համար անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |