Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, 18–րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թվականի հոկտեմբերի 23–ի N 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11–ի N 431-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Տալ համաձայնեցում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի հողային հաշվեկշռին և ցամաքային ծածկույթի դասակարգմանը` համաձայն հավելվածների: 2. Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանին՝ հողային հաշվեկշիռը և ցամաքային ծածկույթի դասակարգումը ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզպետին։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |