Այսօր: Շաբաթ, 7 Մարտի 2026թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 131-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆԺԵԼԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերով, թիվ ԵԴ2/1725/02/25 քաղաքացիական գործի շրջանակներում, որտեղ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքը հանդես է գալիս վեճի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, «Լույսի կանչ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության շահերը պաշտպանելու նպատակով իրականացված և իրականացվելիք փաստաբանական ծառայությունների համար, հիմք ընդունելով փաստաբանի կողմից քաղաքացիական գործի դատավարական ընթացքի վերաբերյալ ներկայացված համառոտ  տեղեկատվությունը և ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Արմինե Պողոսյանի առաջարկը․

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1․ Փաստաբանական ծառայության մատուցման համար ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի բյուջեից հատկացնել 300․000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԺԵԼԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner