Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի «Առատաշեն գյուղի «Կրթություն և մշակույթ» միացյալ տնօրինությունը լուծարելու մասին» N 112-Ա որոշումը։ 2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի «Խորոնք գյուղի «Կրթություն և մշակույթ» միացյալ տնօրինությունը լուծարելու մասին» N 113-Ա որոշումը։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |