Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականությունը համարվող Ջրարբի գյուղի վարչական տարածքում գտնվող 04-086-0008- կադաստրային ծածկագրով, 0․34 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողամասը նվիրաբերությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես դպրոցի շենք օգտագործելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |