Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և 42-րդ կետով, հիմք ընդունելով Արաքս համայնքի Ջրարբի գյուղի վարչական ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 07-ի դիմումը, Արաքս համայնքի Ջրարբի գյուղի Մ․ Սարյան փողոցի ջրահեռացման ջրատարի կառուցման նպատակով 470 մ ՊԷ երկշերտ ծալքավոր խողովակ SN-8 DN 200 ձեռք բերելու համար.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեի 6.3.1-ի (Ջրամատակարարում և ջրահեռացում) 4269 հոդվածից հատկացնել 1․000․000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |