Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6-րդ և 42–րդ կետերով, Արաքս համայնքի Գայ գյուղի մանկապարտեզի համար խոհանոցային գույք ձեռք բերելու նպատակով, հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 2․300․000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |