Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.
(Ղ. Ղազարյան) - 16.02.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների ժամկետների խախտումներ չկան։
(Ղ. Ղազարյան) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։
Ընդունվեց ի գիտություն։
2. Աշխատակազմի համայնքային ծառայության թափուր հաստիքների մրցույթների անցկացման մասին.
(Ղ. Ղազարյան) - Ընթացիկ ամսվա ընթացքում կկայանան մանկապարտեզներում թափուր հաստիքների (դայակ, դաստիարակ) համար հայտարարված մրցույթներ։ Հանձնարարավեց լինել ուշադիր և հետևողական աշխատակիցների հանդեպ:
Ընդունվեց ի գիտություն։
3. Համայնքի ավագանու հերթական նիստի մասին.
(Ղ. Ղազարյան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) - 2023 թվականի մարտի 14-ի հերթական նիստի օրակարգային հարցերի նախագծերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 7-ն է։ Առաջարկությունների համար հանձնարարվեց դիմել աշխատակազմի քարտուղար Վ. Վարդանյանին:
Ընդունվեց ի գիտություն։
Ապահովել համայնքի ավագանու 14.03.2023 թվականի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների բնականոն ընթացքը։
4. Համայնքի մանկապարտեզներում առկա խնդիրների վերաբերյալ.
(Ղ. Ղազարյան)- Համայնքի բոլոր ՀՈԱԿ-ներում (ներառյալ՝ մանկապարտեզներում) օրենսդրությամբ սահմանված կարգով ընթանում է իրական շահառուների հայտարարագրման գործընթացը։ ՀՈԱԿ-ների մի մասն արդեն իսկ ավարտել է հայտարարագրումը, իսկ մյուս մասի մոտ գործընթացը գտնվում է ավարտական փուլում։
(Ղ. Ղազարյան) – Շարունակաբար հետևել գործընթացին և պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն։
Ընդունվեց ի կատարումն։
Քննարկվեցին մանկապարտեզներում երեխաների հարմարավետության, խաղահրապարակների մաքրության պահպանման և այլ հարցեր: |