Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով, հիմք ընդունելով «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի և «Ակնաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի միջև 2023 թվականի մարտի 3-ին կնքված դրամաշնորհի պայմանագիրը, «Ակնաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 2023 թվականի մարտի 28–ի գրությունը, Նախադպրոցական կրթության միկրոծրագրի շրջանակներում Արաքս համայնքի ներդրումը ապահովելու նպատակով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 1․664․000 (մեկ միլիոն վեց հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ դրամաշնորհ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնումընդունման պահից: |